Տեր, այս անգամ լուռ ու հոժար եմ վերադառնում վրանիդ տակ,
Ընդունի՛ր որդուդ,
Անապատում կրկին ինձ գտար, վերքերի ու արյան մեջ,
ՈՒ ասացիր` ապրի՛ր։
Թևերս բացեմ ու վեր
բարձրանամ ամպի ծվենով,
Հուսո դռները մեկիկ հետ տանեմ`
Կանչերը մեղմիկ շոյեմ համրորեն,
Ձուլման տեսիլքը կլանեմ նորեն,
Իջնեմ հագեցած ու էլ չլացեմ:
Դուրս եմ գալիս Բաբելոնից:
Դուրս եմ գալիս ես ինքնակամ`
Ձեռքիս սափոր, որ շատ շուտով պիտ դատարկեմ
Արցունքներից, որ հոսեցին այսքան երկար:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...